Կարևոր իրադարձություններ

Խնդրում եմ կարդալ, ծանոթանալ, ըստ անհրաժեշտության՝ ուղղորդել, եթե ձեզ էլ նման դեպք հանդիպի. փոխնախարար

27 Սեպտեմբեր, 2023 23:04
Հեղինակ՝ Տաթևիկ Ստեփանյան
Խնդրում եմ կարդալ, ծանոթանալ, ըստ անհրաժեշտության՝ ուղղորդել, եթե ձեզ էլ նման դեպք հանդիպի. փոխնախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Հարգելի’ ընկերներ,

ևս մեկ անգամ բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կողմից հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, տարեցներին, բռնության ենթարկված անձանց պետական բյուջեի միջոցով հասարական սեգմենտի գործընկերների կողմից պատվիրակման սկզբունքով իրականցվող ծառայությունների հուշաթերթիկներին:

Ըստ գնահատված կարիքի` ԼՂ բռնի տեղահանված թիրախ խումբը վստահաբար կուղղորդվի դեպի տվյալ ծառայություններ:

Եթե ձեզ էլ կդիմեն նման ծառայությունների հարցումով, ապա խնդրում եմ ուղղորդեք դիմել այս կազմակերպություններին։

Ասեմ որ, երեխաների համար ցերեկային խնամքի կենտրոններ գործում են բոլոր մարզերում, որտեղ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները, թվով 24 կենտրոններում ամբողջ տարի, առանց որևէ վճարման, ստանում են օրինակ՝ հոգեբանի, լոգոպեդի, էրգոթերապիստի և սոցիալ-վերականգնողական այլ ծառայություններ:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին տարբեր կազմակերպությունների կողմից Պետության պատվիրակմամբ իրականացվում է տնային խնամք, ինչի ընթացքում ավագ սերնդի ներկայացուցիչների տարբեր մասնագետներ օգնում են ինքնախնամքի, գնումներ կատարելու, պոլիկլինիկա ուղեկցման և այլ հարցերում:

Մարզերում առկա են ավագ սերնդի համար նախատեսված ցերեկային կենտրոններ:

Հաշմանդամություն ունեցող անձինք Երևանում և տարբեր մարզերում կրկին ողջ տարի ստանում են սոցիալ-վերականգնողական ծառայություններ:

ՀՀ բոլոր մարզերում ստանում են ինչպես մասնագիտական ծառայություններ, այնպես էլ` իրավական խորհրդատվություն և այլն:

Խնդրում եմ պարզապես կարդալ, ծանոթանալ թերթիկներին, ըստ անհրաժեշտության՝ ուղղորդել, եթե ձեզ էլ նման դեպք հանդիպի»:

 

Լրահոս

Դիտել ավելին