Կարևոր իրադարձություններ

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

19 Սեպտեմբեր, 2023 18:57
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արգածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ղազարյանին պատկանող կաթնամթերքի (պանրի) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Հագվի):

Մասնավորապես՝  

- սննդամթերքի արտադրության գործընթացում չեն իրականացվում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերման և կրծողների ոչնչացման աշխատանքներ,

-  ավազանները, որտեղ հավաքվում են կաթից առանձնացված շիճուկները չեն եղել բարվոք վիճակում,

- սննդամթերքի հետ շփվող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ  հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին