Կարևոր իրադարձություններ

Լանջառի դպրոցի ռազմագիտության դասասենյակն արդեն կրում է հերոս Շավարշ Մարգարյանի անունը (լուսանկարներ)

14 Սեպտեմբեր, 2023 18:26
Լանջառի դպրոցի ռազմագիտության դասասենյակն արդեն կրում է հերոս Շավարշ Մարգարյանի անունը (լուսանկարներ)

Արարատ համայնքի Լանջառ բնակավայրի դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրում է նույն դպրոցի շրջանավարտ, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հերոս Շավարշ Մարգարյանի անունը։

Շավարշ Մարգարյանի անվան սենյակի բացման արարողությանը ներկա էին Արարատի համայնքապետարանի աշխատակիցներ, Լանջառ բնակավայրի վարչական ղեկավար Վահագ Համբարձումյանը, Լանջառ հիմնական դպրոցի ուսուցիչները և աշակերտները, հերոսի ծնողներն ու հարազատները։

Մեր անմահացած հերոսները մեր կողքին են, քանի դեռ հիշում ենք նրանց սխրանքն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին։

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության մարտերում ընկած մեր բոլոր տղաների վառ հիշատակին։

Հայրենիքն ապրում է Շավարշի ու նրա ընկերների հայրենասիրությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին