Կանադայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթած Լիբերալների առաջնորդ Ջասթին Թրյուդոն, ով մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, հաստատել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններից հրաժարվելու իր մտադրությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
Մամլո ասուլիսում նա հայտնել է, որ այդ հարցը քննարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ և վստահեցրել վերջինիս, որ Կանադան մնում է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հուսալի դաշնակիցը:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրյուդոն կոչ էր արել հետ կանչել Մերձավոր Արևելքից Կանադայի CF-18 մարտական ինքնաթիռները: Այժմ Լիբերալների կուսակցությունը հնարավորություն ունի ինքնուրույն ձևավորել կառավարությունը: