Կարևոր իրադարձություններ

Կինը 6 ամսում 40 կիլոգրամ է նիհարել (լուսանկարներ)

21 Հոկտեմբեր, 2015 10:00
Կինը 6 ամսում 40 կիլոգրամ է նիհարել (լուսանկարներ)

Պերմի բնակչուհին որոշել է նիհարել այն բանից հետո, երբ կշեռքի վրա տեսել է 103 թիվը:34-ամյա կինը որդուն սեպտեմբերի մեկին առաջին անդամ դպրոց է տարել և հայտնաբերել, որ ծնողներից միակ ավելրդ քաշ ունեցողն է:Տատյանան սեպտեմբերի երկուսից որոշել է նիհարել: Համբերությունը հերիքեց ընդամենը երկու շաբաթ:

«Խախտվել էր նեռվային համակարգս: Հիմնականում այն բանից հետո, երբ հրաժարվեցի հացաբուլկեղենից, խմորեղենից և մակարոնեղենից»:

Երեք շաբաթվա ընթացքում նիհարել է չորս կիլոգրամով, սակայն քիչ ուշ հետ են վերադարձել կիլոգրամները: Տանյան ուտում էր հաճախ, բայց քիչ քանակով: Ուտում էր օրեկան վեց անգամ, ամեն երեք ժամը մեկ: Վերջին անգամ ուտում էր երեկոյան ժամը տասին:

«Ինձ համար ամենադժվարը մարզասրահի մուտքից մտնելն էր: Երբ նստեցի հեծանիվին, այն ճռճռաց: Հետո միայն հասկացա, որ այնտեղ ոչ ոք քեզ վրա ուշադրություն չի դարձնում», - հայտնում է կինը:

Ընդամենը հինգ ամիս հետո կինը նիհարել է 30 կիլոգրամով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին