Կարևոր իրադարձություններ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ծածանվում է ՀՀ-ի պետական դրոշը (լուսանկարներ)

04 Սեպտեմբեր, 2023 14:55
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ծածանվում է ՀՀ-ի պետական դրոշը (լուսանկարներ)

«Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը հայտնում է.

«Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Պետրոսյանի կողմից տարածված գրառումը և լուսանկարները, որոնք տեղ են գտել նաև մամուլում, թե իբր «Շենգավիթի դատարանն այլեւս ՀՀ-ին չի ենթարկվում. հարգվում է Վենեսուելայի կամ Կոլումբիայի դրոշը» իրականությանը չեն համապատասխանում:  

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ծածանվել և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ լուսանկարները կից:  

Օգտատիրոջ կողմից տարածված լուսանկարների կեղծ լինելը հավաստում են նաև պատկերված նստավայրի կողքին երևացող բարձրահարկ շինությունները, որոնք Շենգավիթի նստավայրի հարակից տարածքում երբևէ գոյություն չեն ունեցել և չունեն:  

 Խնդրում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող տեղեկություններ տարածելուց»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին