Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում (լուսանկարներ)

02 Սեպտեմբեր, 2023 18:26
Արցախի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ արտաքի գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, նախարար Ղազարյանը ծաղիկներ է զետեղել նաև այն զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատներն Արցախի տևական շրջափակման պատճառով հնարավորություն չունեն այցելելու «Եռաբլուր»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին