Կարևոր իրադարձություններ

ԵԹԿՊ-ում ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը (լուսանկարներ)

01 Սեպտեմբեր, 2023 23:29
ԵԹԿՊ-ում ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը (լուսանկարներ)

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊ) այսօր ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսանողներին, դասախոսներին ողջունել և շնորհավորել է ԵԹԿՊԻ-ի ռոկտոր, արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը՝ հաջողություններ մաղթելով ուսումնական և ստեղծագործական կյանքում։

Նշենք, որ Հայաստանի միակ թատերական կրթօջախը հիմնադրվել է 1944 թվականին, առաջին ռեկտորը եղել է Վավիկ Վարդանյանը։ Այստեղ է կառուցվում հայ թատրոնի ու կինոյի ներկան ու ապագան։

Հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է ուսանողների ստեղծագործական աշխատանքներն ամփոփոխ «Art and Fun» թատերականացված շոու ծրագրով։

Ռեկտորի խոսքով՝ ուսանողների ստեղծագործական աշխատանքները հանրահռչակելն առանցքային նշանակություն ունի և ամեն հնարավոր քայլ արվում է այդ գործընթացն ակտիվացնելու համար։

Թատերականացված շոույի ավարտին բակալավրիատի և մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտներին դիպլոմները հանձնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին