Կարևոր իրադարձություններ

Օդի բարձր ջերմաստիճանը բացասական է ազդել բուսածածկի վրա (լուսանկարներ)

30 Օգոստոս, 2023 16:27
Օդի բարձր ջերմաստիճանը բացասական է ազդել բուսածածկի վրա (լուսանկարներ)

Այս տարի ամռանը Երևանում գրանցվել են օդի բարձր ջերմաստիճաններ, ինչպիսիք չեն նկատվել վերջին տարիներին՝ +40 +42 աստիճան։ Ավելին՝ եղել են չոր քամիներ, որոնք իջեցրել են օդի հարաբերական խոնավությունը՝ հասցնելով մինչեւ 13-15%, ինչը բուսածածկի համար ծայրահեղ ցածր է։ 

Տեղումներ չեն դիտվել։ Դա ևս բացասական ազդեցություն է թողել քաղաքի բուսածածկի վրա։ 

Կան բուսատեսակներ, որոնք հատկապես զգայուն են օդի հարաբերական խոնավության նկատմամբ և առաջնահերթ այդ տեսակներն են իրենց վրա զգացել բարձր ջերմաստիճանի բացասական ազդեցությունը։ Հատկապես արժե նշել Ձիակասկ ցեղի ծառերը, որոնք, անկախ հասակային դասից՝ նորատունկ են, թե մեծ հասակի, ստացել են արևային այրվածքներ, և օդի ցածր հարաբերական խոնավության պատճառով նաև՝ տերևների չորացում։

Ջերմաստիճանի նվազելուն պես՝ ՀՈԱԿ-ի կողմից կիրականացվեն հատուկ միջոցառումներ, ինչը կնպաստի վնասված ծառերի աճին և զարգացմանը։ 

Ի դեպ, Երևանում նկատվում է նաև սոսիների տերևների չորացում։ Ուստի հնարավոր է տեղի ունենա վաղաժամ տերևաթափ։ Այն հիմնականում լինում է բույսերի մոտ՝ բարձր ջերմաստիճանի ժամանակ։

Արևային այրվածքներ կան նաև այլ ծառատեսակների մոտ։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին