Կարևոր իրադարձություններ

Ճարտարի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ (լուսանկարներ)

26 Օգոստոս, 2023 11:18
Ճարտարի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ (լուսանկարներ)

Արցախի Ճարտար քաղաքի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակարետ։ Հայտնել է Ճարտարի քաղաքապետարանը։

«Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։

Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։

Նախաձեռնությունը շարունակական կլինի»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին