Կարևոր իրադարձություններ

Գալուստ Գրիգորիչը ֆոբիա ունի՞, թե չի սիրում գործուղումների մեկնել. «Հրապարակ»

21 Հոկտեմբեր, 2015 08:50
Գալուստ Գրիգորիչը ֆոբիա ունի՞, թե չի սիրում գործուղումների մեկնել. «Հրապարակ»

«Հպարտ մենության» մեջ Ժնեւ մեկնած-վերադարձած Գալուստ Գրիգորիչից փորձեցինք ճշտել` թռիչքների նկատմամբ ֆոբիան միանգամի՞ց է հաղթահարել, թե՞ մաս-մաս: «Դա ձեր լրագրողական կասկածամտությունն էր, ես ոչ թե թռիչքներից էի խուսափում, այլ էդպես` անտեղի տեղը գործուղում մեկնելուց կամ ճանաչողական ինչ-որ արժեքներ ձեւավորելուց, որովհետեւ բոլորի համար զարմանալի էր, բոլորի համար կար շահագրգռություն` գործուղումների, իսկ ես, մշտապես, էս տարիների ընթացքում, որպես խմբակցության ղեկավար, օգտագործել եմ իմ գործուղումների ընդամենը երկու, առավելագույնը` երեք տոկոսը»:

Էդ էլ, երեւի, տնից խորհրդարան, խորհրդարանից տուն «օսն» էր, հա՞, բոլոր դեպքերում` արդեն ընտելացե՞լ եք գործուղումներին, կարծես Ձեզ այն այլեւս եւ մեկընդմիշտ դուր է գալիս, ինչպես մյուս ՀՀԿ-ականներին, մանավանդ՝ դրա համար միմյանց հոշոտելու պատրաստ ՀՀԿ-ական տիկնանց: «Ոչ, չեմ ընտելացել, քաղաքականության մեջ չեն ադապտացվում, դա այն հոբբին է, որը քեզ էսպես` տանում է, տանում է ու տանում»:

 

Լրահոս

Դիտել ավելին