Կարևոր իրադարձություններ

Մենք չենք խնդրել ՀՀ իշխանություններին հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը. Վենետիկի հանձնաժողովի քարտուղար. «Հայկական ժամանակ»

21 Հոկտեմբեր, 2015 07:56
Մենք չենք խնդրել ՀՀ իշխանություններին հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը. Վենետիկի հանձնաժողովի քարտուղար. «Հայկական ժամանակ»

Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը երեկ պատասխանել է «ՀԺ» ի հարցին՝ արդյոք իրե՞նք են ՀՀ իշխանություններին խնդրել հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։


«Մենք այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ների հաղորդումներից, և գտնում ենք, որ այդ մեղադրանքները կատարելապես անհեթեթ են։ Մենք չենք խնդրել Հայաստանի իշխանություններին պարզաբանել այդ հարցը»,– գրել է Թոմաս Մարքերթը։ Եվրամիության մամուլի քարտուղար Տատյանա Բաևան էլ իր հերթին սույն գրությանը հավելել է. «Ես կցանկանայի ավելացնել, որ Վենետիկի հանձնաժողովը հեղինակավոր իրավական փորձագետների անկախ մարմին է, որի աշխատանքը հիմնված է անկողմնակալության և ազնվության սկզբունքների վրա. Վենետիկի հանձնաժողովի դերը այն չէ, որ ստիպի կառավարություններին ընդունել իր առաջարկությունները»։

Երեկ տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի կողմնորոշվում ինչ ընթացք տալ Զուրաբյանի սկանդալային հայտարարությանը։ Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննել Զուրաբյանի հայտարարությանը, բայց վերջինս ոստիկանություն չէր ներկայացել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին