Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանությունները լծվել են ընտրացուցակները դզել-փչելու սրբազան գործին. «Հրապարակ»

21 Հոկտեմբեր, 2015 07:37
Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանությունները լծվել են ընտրացուցակները դզել-փչելու սրբազան գործին. «Հրապարակ»

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանությունները լծվել են ընտրացուցակները դզել-փչելու սրբազան գործին. տեղեկություններ կան, որ նրանք այս անգամ հույսը ոչ թե անդրշիրիմյան աշխարհի վրա են դրել, որն ընտրությունից ընտրություն «հարություն» է առնում՝ փրկելով իշխանություններին՝ այլ արտագաղթածների: Արդեն մի քանի օր է` տեղեկություններ ենք ստանում, որ մարզերում մարզպետների գլխավորությամբ անձնագրայինների պետերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում, ցուցակները համալրվում: Մարզպետի ցուցումով համայնքապետերը նոր ցուցակներ են ներկայացնում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ոստիկանապետ Վովա Գասպարյանն անձնագրային,  վիզաների վարչությանը, համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարել էր սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման եւ ճշգրտման, մասնավորապես, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին