Կարևոր իրադարձություններ

Գիտնականները հայտնել են, թե ինչպես կարելի է մարդու մեջ 10 րոպեում հրեշ տեսնել

20 Հոկտեմբեր, 2015 23:55
Գիտնականները հայտնել են, թե ինչպես կարելի է մարդու մեջ 10 րոպեում հրեշ տեսնել

Informing.ru-ի փոխանցմամբ՝ իտալացի գիտնականները որոշել են իմանալ, թե ինչպես է մարդու ուղեղն արձագանքում այն ժամանակ, երբ մարդիկ անխափան նայում են միմյանց աչքերին։ Գիտնականները նման փորձ են անցկացրել մարդկանց շրջանում, նրանց տարանջատել են երկու խմբի և թույլ են տվել, որ նրանք 10 րոպե նայեն միմյանց աչքերին։

Դրանից հետո կամավորները նկարագրել են իրենց բոլոր զգացումները։ Իտալացի փորձագետները պարզել են, որ այդ շփման ժամանակ բոլոր զույգերի մոտ գրանցվել են տեսիլքներ, քանի որ մարդիկ կորցրել են կապն իրական աշխարհի հետ և տեղի ունեցող ամեն բան ընկալել են երրորդ դեմքից։

Կամավորների շրջանում նաև նվազել է գույնի ընկալման ինտենսիվությունը, թվացել է, թե փոխվել է նաև ձայների բարձրությունը, անգամ զբացվել է ժամանակի դանդաղում։ Գրեթե բոլոր զույգերը դիմացի մարդու դեմքին նկատել են փոփոխություններ, սակայն զարմանալի է, որ գրեթե բոլոր կամավորները հայտարարել են, որ իրենց առջև տեսել են իսկական հրեշի։ Դրա հետ մեկտեղ նրանցից ոմանք կարողացել են տեսնել սեփական դեմքը կամ էլ իրենց մերձավորների դեմքը։

 

Լրահոս

Դիտել ավելին