Կարևոր իրադարձություններ

Ընտրենք ճիշտ սուրճ

21 Հոկտեմբեր, 2015 00:10
Ընտրենք ճիշտ սուրճ

Ինչպես ընտրել սուրճ, հայտնում է segodnya.ua-ն:

Էսպրեսո – դա ոչ թե սուրճի տեսակ է, այլ պատրաստման ձև, երբ 9 մթնոլորտ ճնշման տակ ջրի քիչ քանակությունը բաց են թողնում թարմ աղացած սուրճի միջով:

Ռիստրետո – այն կարելի է անվանել փոքրիկ էսպրեսո, քանի որ բաժինը պարունակում է ավելի քիչ ջուր: Հարմար է նրանց, ովքեր ուզում են հաճույք ստանալ սուրճի համից և բույրից, սակայն խուսափել կոֆեինի ավելորդ քանակից:

Ամերիկանո – սա էսպրեսոյի հիմնական տարբերակն է: Այն պատրաստվում է ավանդական եղանակով, ապա ավելացվում է եռման ջուր 1:1 հարաբերությամբ:

Կապուչինո – ըստ լեգենդի՝ բաղադրիչների կատարյալ հարաբերակցությունը ստացվել է վանական-կապուցինների կողմից: 1/3 էսպրեսո սուրճ, 1/3 տաք կաթ, 1/3 կաթի փրփուր:

Մակիատո – սա կարելի է անվանել փոքրիկ կապուչինո: Սա իրենից ներկայացնում է 1 բաժակ էսպրեսո` երեսին մի փոքր կաթնափրփուր:

Շոկոչինո – այն պատրաստվում է տաք շոկոլադի ավելացմամբ, էսպրեսոյով և զարդարվում կաթնափրփուրով:

Լատե – պատրաստվում է էսպրեսոյից, կաթից և կաթնափրփուրից: Սակայն այստեղ կաթը ավելի շատ է սուրճից` 6:1 հարաբերությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին