Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հնարավոր է՝ Իրաքում 10-13.000 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալ լինի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:
«Իրաքում «ԻՊ»-ի զինյալների թիվը հաշվվում է 10-13.000»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր՝ Ռուսաստանը դեռ սպասում է, որ Մեծ Բրիտանիան Սիրիայում «ԻՊ»-ի զինյալների թվի ամբողջական ցուցակն ուղարկի:
«Իսլամական պետություն»-ը ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունը արգելված է մի շարք երկրներում: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Reuters»-ին: