Կարևոր իրադարձություններ

Եթե խախտում եմ արել, թող ինձ պատասխանատվության ենթարկեն. փաստաբանը՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ի սկանդալային եթերի և իր դեմ ներկայացված դիմումի մասին

24 Փետրվար, 2016 14:48
Եթե խախտում եմ արել, թող ինձ պատասխանատվության ենթարկեն. փաստաբանը՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ի սկանդալային եթերի և իր դեմ ներկայացված դիմումի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փաստաբանների պալատ դիմում է ներկայացվել փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանը՝ հիշեցնելով, որ վերջինս մասնակցելով «ATV» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի թողարկումներից մեկին, որտեղ հերոսը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր ու չէր կարողանում աշխատանք գտնել, թույլ է տվել փաստաբանին ոչ հարիր արտահայտություններ:
 
«Նա ասում էր, որ սեռական փոքրամասնությունները սպառնալիք են հասարակության համար, կարող են իր ասածների վերաբերյալ հաղորդում տալ իրավապահ մարմիններին և այլն: Սա փաստաբանի վարքագծի կանոնագրքի իրավադրույթներով սահմանված կետերի խախտում է»,- նշել է Արթուր Մակարյանը:
 
Մինչդեռ փաստաբան Գարիկ Գալիկյանը չի մեկնաբանում այս հարցը: «Պալատ դիմում են գրել, թող պալատը որոշի, վարույթ հարուցել, թե ոչ: Եթե խախտում եմ արել, թող ինձ պատասխանատվության ենթարկեն»,-այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գարիկ Գալիկյանը:
 
Նշենք, որ հաղորդումը բավականին լայն արձագանք գտավ ֆեյսբուքյան տիրույթում: Ոմանց կարծիքով փաստաբանը ճիշտ է վարվել, իսկ ոմանք էլ չէն ընդունում նման վերաբերմունքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ:
 
 

Լրահոս

Դիտել ավելին