Կարևոր իրադարձություններ

Ինչպես դուր գալ մարդկանց. FBI-ի գաղտնիքը

20 Հոկտեմբեր, 2015 21:27
Ինչպես դուր գալ մարդկանց. FBI-ի գաղտնիքը

UBR.ua-ի փոխանցմամբ` հոգեբանության պրոֆեսոր Ջեկ Շաֆերը երկար տարիներ աշխատել է որպես ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ:

Նա հայտարարել է, որ երբեմն միտումնավոր սխալվում է դասախոսության ժամանակ և թույլ է տալիս, որ ուսանողներն ուղղեն իրեն, ինչից հետո շնորհակալություն է հայտնում նրանց ու ուղղում իր սխալը:

Նա մանրամասնել է, որ դրանով հասնում է երեք նպատակի. Նախ՝ երբ ուսանողներն ուղղում են դասախոսին, դա նրանց հնարավորություն է տալիս, զգալ ավելի ինքնավստահ: Բացի դրանից՝ նրանք սկսում են ավելի ազատ շփվել դասախոսի հետ: Նա ընդգծել է, որ սխալվելով՝ ցույց ես տալիս, որ դու իդեալական չես:

Պրոֆեսորը հավելել է, որ անհրաժեշտ է կոմպլիմենտներ անել երրորդ անձի անունից, քանի որ երբեմն մարդիկ պատրաստ չեն լսել դրանք կամ էլ անհարմար են գզում:

 

Լրահոս

Դիտել ավելին