Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ

08 Հունիս, 2023 21:30
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման հնարավոր դեպքերը ։

 

Լրահոս

Դիտել ավելին