Կարևոր իրադարձություններ

Մեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակության հարցով դիմել եմ նախարարներին. Թորոսյան

07 Հունիս, 2023 15:06
Հեղինակ՝ Արսեն Թորսյան
Մեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակության հարցով դիմել եմ նախարարներին. Թորոսյան

ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին՝ խնդրելով քննարկել դրանք:

Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը:

Նախարարներին ուղարկված գրություններս տեղադրում եմ այս գրառմանը կից և զարգացումների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին