Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան ռազմանավը ժամանել է Բաթումի նավահանգիստ

20 Հոկտեմբեր, 2015 20:11
Ամերիկյան ռազմանավը ժամանել է Բաթումի նավահանգիստ

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Պորտեր» ռազմանավը ժամանել է Բաթում։ Այդ մասին հայտնել է Աջարիայի կառավարության մամլո ծառայությունը։ Այցի նպատակն ԱՄՆ 6-րդ նավատորմի ու Սևծովյան ավազանի երկրների միջև համագործակցությանը նպաստելն է և ծովային անվտանգությունն ամրապնդելը։

Այցի ընթացքում պլանավորված են համատեղ վարժանքներ ամերիկացի նավաստիների ու Վրաստանի առափնյա պահպանման աշխատակիցների մասնակցությամբ։

Ամերիկյան ռազմանավին դիմավորելու արարողակարգին մասնակցել են Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն, Բաթումի փոխքաղաքապետ Բագրատ Մանվելիձեն, ինչպես նաև ԱՄՆ ծովային հետևակի զորքերի կցորդ, փոխգնդապետ Ուիլյամ Կոներին։

«Պորտերը» Arleigh Burke դասի էսկադրոնային ականակիր է։

 

Լրահոս

Դիտել ավելին