Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեզ սպասվում է բավականին հաճելի հունիս, ոչ շոգ, ոչ սառը, տեղումներն էլ բավարար քանակությամբ»։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ էլ այս տարվա հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից ավել։