Ադրբեջանական «Գաբալա»-ի փոխնախագահ Ֆարիդ Նաջաֆովը հայտարարել է, որ ակումբը պատրաստ է ապահովել Դորտմունդի «Բորուսիա»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը՝ գերմանական ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը։
«Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ավելի վաղ հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է «Գաբալա»-ի հետ խաղին չմասնակցել անվտանգության նկատառումներից ելնելով։
« «Բորուսիա»-ի ներկայացուցչի խոսքերն անհիմն են։ Անվտանգության առավելագույն հուսալի պայմաններ կստեղծենք։ Միջազգային խաղեր անցկացնելու փորձ ունենք։
Հայ մարզիկները մինչ այս ևս եկել են մեր երկիր։ Օրինակ՝ շախմատի աշխարհի գավաթի վերջին խաղարկությունը, որը կայացել է Բաքվում։ Գերմանական ակումբը նաև մեզ չի դիմել Մխիթարյանի վիզայի հարցով»,- հայտարարել է Նաջաֆովը։