ՌԴ ԱԳՆ-ն Էստոնիայում Էմարիի ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքը ընդլայնելու պլանների կապակցությամբ այդ երկրի ղեկավարությանը մեղադրել է բացահայտ սադրանքի մեջ։ «Չդադարող սադրանքների լույսի ներքո դաշինքի անդամ երկրների եւ հատկապես ԱՄՆ-ի լրացուցիչ մշտական ներկայության անհրաժեշտությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրիչ քայլ, որի նպատակը Եվրոպայի՝ ռազմական անվտանգության առումով ամենակայուն տարածաշրջանի ապակայունացումն է»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։