Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին

05 Մայիս, 2024 17:26
Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենին։

«Հանդիպմանը, Նորին Սրբությունն անդրադարձ կատարելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին Հայաստանին և Արցախից բռնի տեղահանված հայորդիներին ցուցաբերած զորակցության համար։

Իր հերթին Միքայել եպիսկոպոսն ընդգծեց, որ Հայաստան է ժամանել ծանոթանալու հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացությանը և իր նպաստը բերելու առկա խնդիրների հաղթահարմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին