Կարևոր իրադարձություններ

Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը

05 Մայիս, 2024 11:19
Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը

Մայիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները, որոնք տան բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 25-ամյա տղամարդու դի՝ կողքին էլ «ՄՌ27Մ» տիպի հրացան։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ ժամը 20:25-ի սահմանում տղամարդն իր հայրական տան բակում, նշված հրացանով գլխին կրակելու միջոցով, ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որդու դի գտել է հայրը, իսկ հրացանը, որով տեղի է ունեցել ինքնասպանությունը, հաշվառված է հոր անվամբ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին