Կարևոր իրադարձություններ

Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում

05 Մայիս, 2024 15:41
Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում

Մայիսի 5-ին՝ ժամը 13:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փակվել է հարևան տան ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 5 քմ)՝ մասամբ փակելով ճանապարհը դեպի հարևան տներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին