Այս անգամ իտալական Caviar ընկերությունը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի պատկերով ոսկով և պլատինով զարդարված սմարթֆոնների շարք է ներկայացրել: Ինչպես հայտնել է Caviar-ը՝ վարպետներն աշխատել են Կադիրովի դիմանկարի վրա մեկ ամիս շարունակ։ Ընկերությունը թողարկել է նաև սմարթֆոն Թաթարստանի Հանրապետության պատվին։ Հեռախոսի վրա պատկերված են թռչող ընձառյուծ և Թաթարստանի տեսարժան վայրերը։ Շարքն իրականացված է երկու տարբերակով՝ ոսկով և պլատինով: