Կարևոր իրադարձություններ

Արևմուտքը պարզապես ցանկանում է յուրացնել ՌԴ ձեռքբերումները. Զախարովա

17 Մայիս, 2023 19:42
Արևմուտքը պարզապես ցանկանում է յուրացնել ՌԴ ձեռքբերումները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական գործընթացում Մոսկվան դեռևս չի տեսնում Արևմուտքի միջնորդության դրական արդյունքները։ Ակնհայտ է միայն ՌԴ ձեռքբերումներն իրենցը դարձնելու ցանկությունը։

«Թող տպավորություն չստեղծվի, թե մենք չենք գնահատում այն քայլերը, որոնք կարվեն։ Սակայն մինչ այժմ գնահատելու ոչինչ չկա, բացի օրակարգն ընդհատելու և ՌԴ ձեռքբերումներն իրենցը դարձնելու խանդն ու մոլագար ցանկությունը»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին