Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց. «Հրապարակ»

16 Մայիս, 2023 08:03
Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց։ Նա ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։ Չնայած իշխանությունների հասցեին հնչող քննադատությանը եւ կոշտ գործողությունների անցնելու սպառնալիքներին, ակնհայտ է, որ նա չկարողացավ ճնշում գործադրել, հասնել իր նպատակին, այն է՝ նշանակվել պետնախարար:

Բայց Արցախի իշխանությունները զիջեցին եւ հայտարարեցին ողջ քաղաքական դաշտի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Արցախի մեր աղբյուրները մտավախություն ունեն, որ տասնօրյա կոնսուլտացիաներից հետո Բաբայանը կնշանակվի պետնախարար, իսկ ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ով Բաբայանի հետ ազգակցական կապեր ունի, կվերադառնա գլխավոր դատախազի պաշտոնին։ Ի դեպ, դատախազի պաշտոնը մինչ օրս թափուր է։

Արդեն տարբեր սցենարներ են քննարկում, որ, նախ, «պետնախարար Սամվել Բաբայանի պահանջով» ադրբեջանցիները կբացեն անցակետը, որով նրա հեղինակությունը կբարձրանա, բայց շատ մարդ կհեռանա Արցախից։ Հետո նա կպահանջի ռուս խաղաղապահների հեռացումը, քանի որ նրանք չեն ապահովում իրենց անվտանգությունը, ապա Արցախի հանքերի շահագործման թույլտվություն կտա ադրբեջանական ընկերություններին՝ պատճառաբանելով, որ փողը, բոլոր դեպքերում, Արցախի բյուջե է մտելու:

Եվ ադրբեջանցիները տանտիրոջ իրավունքով կապրեն Արցախում, ու Արցախը վերջնականապես կհայաթափվի։ Բայց լավատեղյակ աղբյուրն ասաց, որ բացառված է Սամվել Բաբայանի`պետնախարար նշանակվելը: Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ նախագահի աթոռին Արայիկ Հարությունյանն է նստած»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին