Կարևոր իրադարձություններ

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության կարգը կփոխվի. «Ժողովուրդ»

13 Մայիս, 2023 08:12
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության կարգը կփոխվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրման կարգը փոխվելու է ռուսական կողմի ցանկությամբ: Դա ներառված է ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած՝ «հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» Հայաստանի հետ համաձայնագրի նախագծում:

Նկատենք, որ փաստաթղթում ամրագրված են համալսարանի խնդիրները. դրանք ներառում են կրթական միջոցառումները, ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի հանրահռչակման քայլերը, ռուսաց լեզվի՝ ուսուցիչների խորացված վերապատրաստման կենտրոնի ստեղծումն ու զարգացումը, ռուսական կրթության ցուցահանդեսների եւ տոնավաճառների անցկացումը։

Եվ ահա, մեր տեղեկություններով, ռուսական կողմը փոփոխություն է առաջարկել նաեւ կառավարման ձեւում:

Բանն այն է, որ այժմ համալսարանն իր կոնֆերանսի ժամանակ է ընտրում ռեկտորին, այսինքն՝ այն նշանակովի պաշտոն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջարկվում է ստեղծել կառավարչական խորհուրդ, որը նման է հոգաբարձուների խորհրդին: Այն կազմված է լինելու 12 անձից՝ 6-ը հայկական եւ 6-ը ռուսական կողմերից: Այդ 12 անձինք են հենց հետագայում ընտրելու ռեկտորին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին