Կարևոր իրադարձություններ

Աշխարհի «ամենաանհասանելի» գիշերօթիկ դպրոցները (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2015 18:40
Աշխարհի «ամենաանհասանելի» գիշերօթիկ դպրոցները (լուսանկարներ)

Ամբողջ աշխարհում գոյություն ունեն գիշերօթիկ դպրոցներ, որոնք ունեն ընտանեկան բյուջեին հարմար վարձավճարներ, կամ էլ բացարձակապես անվճար են, սակայն կան այնպիսինները, որոնք թանկարժեք են, ինչի համար դրանցում սովորում են միայն ունևոր ընտանիքների զավակները, գրում է The Telegraph-ը։



Կայքը ներկայացնում է դրանց մասին պատմող ֆոտոշարք։



Charterhouse, Անգլիա
Վարձավճարը՝ 35.529 ֆունտ ստերլինգ


Դպրոցը հիմնադրվել է 1611-ին և զբաղեցնում է 250 հեկտար տարածք։ Այն ունի ավելի քան 80 արտադասարանական խմբակ։ 

Tonbridge, Անգլիա
Վարձավճարը՝ 36,288 ֆունտ ստերլինգ

Դպրոցը հիմնադրվել է 1553-ին։ 
 
 
Brillantmont միջազգային դպրոց, Շվեյցարիա
Վարձավճարը՝ 46-50.000 ֆունտ ստերլինգ
 
Այն արդեն գործում է ավելի քան 130 տարի և գտնվում է Ժնևի լճի հանդիպակաց հատվածում։ Այն ունի բազմաթիվ կրթական ծրագրեր և մեծ պահանջարկ է վայելում օտարերկրյա ուսանողների շրջանում։ 
 
Leysin ամերիկյան դպրոց, Շվեյցարիա
Վարձավճարը՝ 52.000 ֆունտ ստերլինգ
Շրջանավարտներ՝ ըստ Bloomberg-ի՝ դպրոցի շրջանավարտների թվում են Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները, ինչպես նաև Ռոկֆելլերների և Վանդերբիլթսների հայտնի ընտանիքի անդամները։
 
 
Այն հիմնադրվել է 1960-ին, սակայն մեծ արագությամբ հայտնի է դարձել և մեծ հեղինակություն ձեռք բերել։
Leysin American School
 
TASIS, Շվեյցարիա
Վարձավճարը՝ 52,058 ֆունտ ստերլինգ
 
TASIS-ը հիմնադրվել է 1956-ին և գտնվում է Collina d’Oro-ում, որն անվանում են նաև Շվեյցարիայի «ոսկե բլուր»։
 
Beau Soleil, Collège Alpin, Շվեյցարիա
Վարձավճարը՝ 62.000 ֆունտ ստերլինգ
Շրջանավարտներ՝ Ժաք Վիլնյով, Դանիայի արքայադուստր Մարի, Լյուքսեմբուրգի դուքս և արքայազն Գիյոմ
 
Դպրոցը հիմնադրվել է 1910-ին և համարվում է Շվեյցարիայի ամենահին գիշերօթիկ դպրոցներից մեկը։ 
 
Aiglon, Շվեյցարիա
Վարձավճարը՝ 48-66.000 ֆունտ ստերլինգ
 
Դպրոցը հիմնադրվել է 1949-ին և հյուրընկալել է ավելի քան 60 ազգության ներկայացուցիչների։
 
 

Լրահոս

Դիտել ավելին