Կարևոր իրադարձություններ

Չեմ կարծում՝ Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթերի ստորագրման մասին. Խանդանյան

03 Մայիս, 2023 12:59
Չեմ կարծում՝ Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթերի ստորագրման մասին. Խանդանյան

Բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի տեքստի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին։

«Չեմ կարծում, թե բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթերի ստորագրման մասին, բայց պետք է սպասել բանակցությունների ավարտին։ Բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի տեքստի շուրջ, և քանի դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ կլինի։

Հայաստանի խնդիրն, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հասցեագրումն են։ Այս բոլոր թեմաները ենթադրում եմ բանակցությունների սեղանին են»,-ընդգծել է Խանդանյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին