Կարևոր իրադարձություններ

Վարսակաշիլա՝ նիհարել ցանկացողների համար

20 Հոկտեմբեր, 2015 18:16
Վարսակաշիլա՝ նիհարել ցանկացողների համար

Նիհարել ցանկացողները պետք է արագ պատրաստվող բոլոր նախաճաշերը փոխարինեն վարսակաշիլայով, հավաստիացնում են Լուիզիանա նահանգի համալսարանի գիտնականները:

Վարսակաշիլա ասելով շատերը սխալմամբ հասկանում են վարսակաշիլայի փաթիլներից ՝ այսինքն գերկուլեսից պատրաստված կերակրատեսակը: Սակայն գիտնականները պարզաբանում են, որ նիհարել ցանկացողները նախաճաշին պետք է ուտեն վարսակի հատիկներից պատրաստված շիլա, այլ ոչ թե այդ հատիկի հիման վրա պատրաստվող գերկուլեսային փաթիլներ: Գիտնականների խոսքով ՝ վարսակից պատրաստված շիլա օգտագործելը նպաստում է նիհարելուն, քանի որ հենց այդ շիլան է ապահովում կուշտ լինելու երկարատեւ զգացում ու դրանով իսկ օգնում ՝ օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ ուտելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին