Կարևոր իրադարձություններ

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը

01 Մայիս, 2023 21:16
Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

 

Լրահոս

Դիտել ավելին