Կարևոր իրադարձություններ

Ծեծել և վերցրել են հեռախոսը

20 Հոկտեմբեր, 2015 17:42
Ծեծել և վերցրել են հեռախոսը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.10-ին, 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ն ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ ընկերները հեռախոսը վերցրել են և չեն վերադարձնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Մ.-ն հայտնել է, որ ընկերոջ` 1975 թ. ծնված Սարգիս Ա.-ի բնակարանում, անհիմն վիճաբանության ժամանակ, վերջինս և 1980 թ. ծնված Գևորգ Կ.-ն ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իր դեմքին և գլխին` պատճառելով վնասվածքներ, ինչից հետո Գևորգ Կ.-ի պահանջով իր բջջային հեռախոսը թողնելով սեղանին` հեռացել է:
Գևորգ Կ.-ն և Սարգիս Ա.-ն բերման են ենթարկվել բաժին և ներկայացրել են Գագիկ Մ.-ի հեռախոսը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին