Կարևոր իրադարձություններ

Կայացավ «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2015» հինգերորդ, ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը

20 Հոկտեմբեր, 2015 17:03
Կայացավ «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2015» հինգերորդ, ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը

Ս.թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 16: 30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպած «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2015» հինգերորդ, ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել և խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: Տարբեր անվանակարգերում խրախուսվեցին ողջ տարվա ընթացքում իրենց աշխատանքային ձեռքբերումներով, կորպորատիվ պատասխանատվությամբ արժանավոր ընկերություններն ու հանրային ծառայողները: «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2015» անվանակոչման արարողությունն ուղեկցվեց շքեղ համերգային ծրագրով, ներկա էին բազմաթիվ պաշտոնատար անձիք, գործարարներ:

Տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան՝

1. «Արմենիա տելեֆոն կոմպանի» («Արմենտել») ընկերության "Beeline" ապրանքանիշը արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» անվանակոչմանը:

2. «Բարի Սամարացի» ընկերությունը արժանացել է «Մսամթերքի շուկայի տարվա կայուն առաջատար» անվանակոչմանը:

3. «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը արժանացել է «Միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման որակ ապահովող տարվա սուպերմարկետների ցանց» անվանակոչմանը:

4.Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը արժանացել է «Տարվա վարչական շրջանի ղեկավար» անվանակոչմանը:

5. Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը արժանացել է «Տարվա վարչական շրջանի ղեկավար» անվանակոչմանը:

6. «Բունիաթյան ֆիշ» ընկերությունը արժանացել է «Ձկնաբուծության բնագավառի տարվա առաջատար» անվանակոչմանը:

7. ՀՀ ԳՆ «Ջրային տնտեսության պետական կոմիտեն» արժանացել է «Հանրային ծառայության ոլորտում տարվա պետական կառավարման մարմին» անվանակոչմանը:

8. «Ալեքս–Գրիգ» ընկերության Բաղրամյանի ալրաղաց կոմբինատը արժանացել է «Որակյալ և էկոլոգիապես մաքուր ալյուր արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ» խորհուրդ ՀՀ. ք. Երևան, Մաշտոցի 45 ա. հեռ.010 58 57 04. Բջջ. 091 /98 777 648 e-mail:[email protected]//web-կայք: newsbusiness.am

9. «Էգա» ընկերության «Զեբրա» ապրանքանիշը արժանացել է «Տարվա գովազդային ընկերություն» անվանակոչմանը:

10. «Մոսէսքո» ընկերությունը արժանացել է «Որակյալ, նորագույն, մատչելի ավտոմոբիլային յուղ ներկրող և վաճառող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

11. «Հայջրմուղկոյուղի» («Լոռի ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի», «Նորակունք») ընկերությունը արժանացել է «Կայուն ու մատչելի տարվա ջրամատակարար» անվանակոչմանը:

12. «Վասաբի» ճապոնական ռեստորանը արժանացել է «Էկզոտիկ ու մատչելի ուտեստների տարվա ռեստորան» անվանակոչմանը:

13. «Երեվանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան-կրթահամալիրը»

արժանացել է «Միջազգային ստանդարտներին համապատասխան կրթության որակ ապահովող կրթահամալիր անվանակոչմանը:

14. «Դուստր Մարիաննա» ընկերությունը արժանացել է «Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կաթնամթերք արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

15. «Մոն Ամի» ծաղկի սրահը արժանացել է «Տարվա էլիտար ծաղկի սրահ» անվանակոչմանը:

16. «ԱԳՆԵՍ ՔԵՅՔՍ» ֆիրմային խանութ-թեյարանը և նրա արտադրանքը արժանացել է «Ցանկացած առիթի համար թխվածքներ ու աղանդեր արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

17. «Պրոֆ Ալ» ընկերությունը արժանացել է «Ալյումինե և ապակե կոնստրուկցիաների, կահույքի և մետաղապլաստե նյութերի ներմուծող և արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

18. «Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ընկերությունը «Էրեբունի» թռչնամիս ապրանքանիշի համար արժանացել է «Տեղական, Էկոլոգիապես մաքուր կերով աճեցված թռչնամիս արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

19. «Երևան ջուր» ընկերությունը արժանացել է «Խմելու ջրի կայուն և մատչելի տարվա մատակարար» անվանակոչմանը:

20. «Ալեքս տեքստիլ» ընկերությունը արժանացել է «Հայկական տեքստիլագործության ավանդույթների վերականգնող և պահպանող» անվանակոչմանը:

21. «Անի Պրոդուկտ» ընկերությունը «Անի» լիմոնադ ապրանքանիշի համար արժանացել է «Զովացուցիչ ըմպելիք արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

22. «Իջևանի» գինու, կոնյակի գործարանը արժանացել է «Որակը բարձր է գնից» անվանակոչմանը:

23. «Ավետիսյան Քոնսթրաքշն» շինարարական ընկերությունը արժանացել է «Սեփական արտադրության շինանյութով, որակյալ և ժամանակակից վերանորոգման աշխատանքներ իրականացնող տարվա շինարարական ընկերություն» անվանակոչմանը:

24.Արցախի ներդրումային հիմնադրամը արժանացել է «Սոցիալ տնտեսական զարգացմանը խթանող տարվա հիմնադրամ» անվանակոչմանը:

25. «Չանախ» ընկերությունը Նանե ացեդոֆիլային մածուն ապրանքանիշի համար արժանացել է «Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտում ավանդույթների պահապան» անվանակոչմանը:

26. «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերությունը արժանացել է «Աշխատակիցների հանդեպ սոցիալական պատասխանատվություն կրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

27. «Արմոս» կոշկեղենի ձեռնարկություն և ֆիրմային խանութը արժանացել է «Հայ կոշկագործության ավանադույթների պահապան և զարգացնող» անվանակոչմանը:

28. «Վիլֆուդ» պահածոներ և կոմպոտներ արտադրող ընկերությունը արժանացել է «Որակը բարձր է գնից» անվանակոչմանը:

29. «Առողջ սունկ» ընկերությունը արժանացել է «Էկոլոգիապես մաքուր սունկ արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

30. «Տիգրան Մեծ» հրատարակչություն» ընկերությունը արժանացել է «Բարձրորակ տպագրական ծառայություններ մատուցող տարվա տպագրատուն» անվանակոչմանը:

31. «Հավանա» ռեստորանային համալիրը արժանացել է «Միջազգային ստանդարտներին համապատասխան ռեստորանային սպասարկում» անվանակոչմանը:

32.Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը արժանացել է «Կուրորտային ավանի տարվա քաղաքապետ» անվանակոչմանը:

33.Արենի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը արժանացել է «Տարվա գյուղական համայնքի ղեկավար» անվանակոչմանը:

34. «Արայ» կենցաղային տեխնիկայի և էլեկրոնիկայի վաճառասրահների ցանցն արժանացել է «Որակյալ, նորագույն և մատչելիվ կենցաղային տեխնիկա ներկրող և վաճառող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

35. «Ակուռատ Գրուպ» ընկերությունը արժանացել է «Բազմաֆունկցիոնալ, ժամանակակից, նախագծող, շինարարական և վերանորոգող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

36. Գեորգի Հարությունյանը արժանացել է «Տարվա պրոդյուսեր» անվանակոչմանը:

37. ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը արժանացել է «Մայրենի լեզուն մայր հայրենիքում և սփյուռքում արժանավայել ներկայացնելու համար» անվանակոչմանը:

Հարգանքներով՝ «Համազգային վստահություն» խորհուրդ

 

Լրահոս

Դիտել ավելին