Մայրը դտսեր հինգերորդ տարեդարձի համար 4000 դոլար է ծախսել: Կարմիր գորգ,երեք հարկանի տորթ, պոնի:Այս ամենից հետո մայրը ժխտում է այն փաստը, որ նման վերաբերմունքը կփչացնի դստերը:
22 տարեկան Սոֆի-Մեյ Դիքսոնը երկու երեխաների մայր է՝ հինգ տարեկան «Princess Bliss»-ի, և երեք տարեկան «Precious Belle Ruby Rozina»-ի:
Նա իր երեխաներին մատնահարդարի մոտ է տանում, հագուստի վրա ահռելի գումար ծախսում: Նրա երեխաների պահարանի մասին կերազի յուրաքանչյուր կին: Կինն իր երեխաների համար հատուկ ոճաբանների հագուստներ է գնում:Երեխաների յուրաքանչյուր կոշիկը 150 դոլարից ոչ պակաս է, իսկ զգեստները՝ 650 –ից:Նրանք քնում են վարդագույն անկողնու մեջ, որն արժէ 1550 դոլար: