Կարևոր իրադարձություններ

Բժիշկները փրկել են «բալգարկայով» վնասվածքներ ստացած տղամարդու կյանքը

30 Մարտ, 2023 21:34
Բժիշկները փրկել են «բալգարկայով» վնասվածքներ ստացած տղամարդու կյանքը

Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել միջին տարիքի տղամարդ՝ դեմքի փափուկ հյուսվածքների շրջանում ջնջխված վերքերով, վերին ծնոտի մասնակի կոտրվածքով: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։

Ըստ հարազատների՝ տղամարդը վնասվածքները ստացել էր աշխատանքի ժամանակ՝ անկյունային հղկող մեքենայի (болгарка) հետ անզգույշ վարվելու հետեւանքով, ինչն էլ դարձել էր խորը եւ լուրջ վնասվածքների պատճառ:

 

Ընդունման պահին տղամարդու վիճակը գնահատվել էր ծանր:

Համապատասխան հետազոտություններից ու առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:

 

Վանաձորի բժշկական կենտրոնում՝ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Մարգարյանի եւ վիրահատական թիմի կողմից (անեսթեզիոլոգ՝ Հովսեփ Հովհաննիսկան) ավելի քան 3 ժամ տեւած վիրահատության ընթացքում կատարվել է ծնոտի օստեոսինթեզ, սեկվեստորների հեռացում, տեղային հյուսվածքների պլաստիկա:

Վիրահատությունն անցել է բարեհաջող, տղամարդը գտնվում է հետվիրահատական փուլում:

 

Վիճակը գնահատվում է կայուն, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ:

 

Լրահոս

Դիտել ավելին