Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,61
    4,91

Կարևոր իրադարձություններ

Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ

30 Մարտ, 2023 20:10
Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում կայացել են 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետ համատեղ զորավարժությունների կազմակերպման և անցկացման առաջին շտաբային բանակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, որում նշվում է նաև, որ բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչներ:

2023 թվականին ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետ կանցկացվի «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով, որը կազմակերպության ձևաչափով համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարբեր շրջաններում կներգրավվեն հավաքական անվտանգության համակարգի բոլոր տարրերը։

 

«Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում նախատեսվում է միջոցառումների համալիր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին