Կարևոր իրադարձություններ

Գյուրջյան փողոցում մեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան

28 Մարտ, 2023 16:42
Գյուրջյան փողոցում մեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան

Մարտի 28-ին, ժամը 09:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյուրջյան փողոցում տեղի է ունցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյուրջյան փողոցից Նորքի 10-րդ փողոց տանող ավտոճանապարհին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1964 թ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին