Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը և Քիշնևի քաղաքապետը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր (լուսանկարներ)

27 Մարտ, 2023 18:13
Գնել Սանոսյանը և Քիշնևի քաղաքապետը քննարկել են  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Իոն Չեբանը ներկայացրել է Քիշնևի կառավարման իրենց մոդելը, քաղաքային ծրագրերը, առկա դժվարությունները։ Նախարարը խոսել է ԱԼԳ գործընկերության շրջանակում Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ մասնավորապես «Կանաչ քաղաք», էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, «Խելացի քաղաք» ծրագրեր մասին։

Քիշնևի քաղաքապետը նշվածի վերաբերյալ ներկայացրել է իրենց փորձը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել և համատեղ ծրագրեր իրականացնել։

 

Լրահոս

Դիտել ավելին