Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում տունը մասնակի փլուզվել է

25 Մարտ, 2023 19:34
Դիլիջանում տունը մասնակի փլուզվել է

Մարտի 25-ին, ժամը 13։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան ետնամասը (մոտ 80 քմ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 

Լրահոս

Դիտել ավելին