Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Մայակովսկի գյուղում (լուսանկարներ)

25 Մարտ, 2023 10:05
Հրդեհ է բռնկվել Մայակովսկի գյուղում (լուսանկարներ)

Մարտի 24-ին, ժամը 22։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի Ամառանո­ցային 1-ին փողոցի շինություններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամառանոցային 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող չշահագործվող ավտոբուսի թափքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:18-ին, մարվել՝ 23:48-ին:

Այրվել են մոտ 4 խմ կուտակած վառելափայտ և մոտ 4 խմ գոմաղբ:

 

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին