Կարևոր իրադարձություններ

ADVANCE դրամաշնորհային ծրագիրը շարունակում է զարգանալ (լուսանկարներ)

24 Մարտ, 2023 11:52
ADVANCE դրամաշնորհային ծրագիրը շարունակում է զարգանալ (լուսանկարներ)

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հյուրընկալեց ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի տարբեր գիտական ոլորտներ ներկայացնող 40 շահառուների։ Նրանց թվում էին նաև առցանց եղանակով հանդիպմանը միացած գիտնականները ԱՄՆ-ից, Եվրոպայից և Հարավային Ամերիկայից։

Հանդիպման ընթացքում FAST-ի թիմը ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։ ADVANCE ծրագրի շրջանակում ձևավորված թիմերը ներկայացրին իրենց կողմից իրականացվող հետազոտական նախագծերի ազդեցությունը Հայաստանում համապատասխան գիտական ոլորտների զարգացման վրա։ Թիմերը նաև հնարավորություն ունեցան շփվել և քննարկել գիտական արդի թեմաներ։

ADVANCE ծրագրի շրջանակում այս պահին իրականացվում են հետազոտական նախագծեր տեղական գիտական հաստատությունների հետ մի շարք ԳՏՃՄ ուղղություններով՝ այդ թվում արհեստական բանականության և բնական գիտություններին առընթեր ոլորտներում։ Նախագծերը իրականացվում են FAST-ի բազմաթիվ դոնորների աջակցության շնորհիվ այդ թվում Սարգիս և Նունե Սեփեջյանների, Ջո Բառնզի։

Նախագծերից երկուսը իրականացվում են Երևանի պետական համալսարանի համաֆինանսավորմամբ։ Առաջիկա ամիսների ընթացքում ADVANCE-ի շրջանակում նախատեսվում է նոր հետազոտական թիմերի ձևավորում, ինչպես նաև բաց դասախոսությունների կազմակերպում արտասահամանցի գիտական ղեկավարների այցելությունների շրջանակում։

 

Լրահոս

Դիտել ավելին