Կարևոր իրադարձություններ

Օտար ներկայությունը տարածաշրջանում չի կարող խաղաղություն ապահովել. Իրան փոխարտգործնախարար

22 Մարտ, 2023 16:46
Օտար ներկայությունը տարածաշրջանում չի կարող խաղաղություն ապահովել. Իրան փոխարտգործնախարար

Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էю

«Իրանը կայուն դիրքորոշում ունի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում:

Տարածաշրջանի երկրներն են խաղաղության երաշխավորը, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող խաղաղություն ապահովել. նրանք այլ նպատակներ են հետապնդում»,- հայտարարել է Բաղերին։ 

Նրա խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին