Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը

21 Մարտ, 2023 14:41
Նախատեսվում է էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը

Բարեփոխումներով առաջարկվում է փոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում և թվային վերափոխում կիրականացվի:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։

Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան իրավակարգավորումներով համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից ներկայացվող եւ վավերացվող, հաստատվող իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:

Օրինակ՝ եթե նոտարը վավերացնում է առքուվաճառքի պայմանագիրը, այդ դեպքում պայմանագիրն էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է Կադաստրի կոմիտե, այսինքն՝ այս դեպքում քաղաքացին ինքը չի ներկայացնելու տվյալ պայմանագիրը կոմիտեի գրասենյակ:

Նախատեսվում է նաեւ էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային:

Այսինքն՝ որոշակի դիմումներ, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում, մատուցվելու են էլեկտրոնային եղանակով՝ https://www.e-cadastre.am/ կայքի միջոցով. ՍԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արեւիկ Աղոյանը՝ մարտի 21-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է վերացնել 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը: Նախատեսվում են նաեւ այլ փոփոխություններ:

Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

 
 

Լրահոս

Դիտել ավելին