Կարևոր իրադարձություններ

«Հիշողության գնացք» կրթական-մշակութային ծրագիր՝ ավագ դպրոցի աշակերտների համար

17 Մարտ, 2023 16:31
«Հիշողության գնացք» կրթական-մշակութային ծրագիր՝ ավագ դպրոցի աշակերտների համար

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ 2023 թվականի հունիսի 20-ից հուլիսի 6-ը նախատեսվում է անցկացնել «Հիշողության գնացք» կրթական-մշակութային ծրագիր:

Ծրագրին  մասնակցելու են ՌԴ-ի, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ավագ դպրոցների սաները: Նախատեսվում է ճանաչողական այց ՌԴ մի շարք քաղաքներ, որտեղ տեղի կունենան մի շարք կրթամշակութային միջոցառումներ: Հայաստանից ծրագրին մասնակցելու է 20 դպրոցական:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրությամբ ծրագրի մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներին:

«Հիշողության գնացք» ծրագրին դիմելու համար մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-11-րդ  դասարաններում սովորող աշակերտների շրջանում մինչև սույն թվականի մարտի 27-ն անցկացվելու է մրցույթ, որի արդյունքում ընտրված մասնակցի վերաբերյալ ամբողջական փաթեթը՝ պահանջվող համապատասխան փաստաթղթերով, դիտարկվելու է ԿԳՄՍ նախարարության կողմից:

Ծրագրին մասնակցության պայմանների ու պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները կցված նյութերում:

 

Լրահոս

Դիտել ավելին