Մասնավորապես, ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման նպատակով 2019-2023 թթ. իրագործված ծրագրերի արդյունքները:
Համատեղ իրականացվել են.
«Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և կայացման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստումներ, մասնագիտական ուսուցում վարչական շրջաններում, մշակվել են աշխատակիցների կատարողականի գնահատման ու սոցիալական աջակցության տրամադրման անհատական ծրագրի գործիքներ,
ԱՄՆ ՄԶԳ-ի հետ «Տվյալներ ազդեցության համար» Data for impact (D4I) ծրագրով Երևանի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների կողմից ամփոփվել են բնակչության սոցիալական վիճակի տեղեկատվություն ստանալու աղբյուրների ուսումնասիրության արդյունքները, որոնք էլ միտված են էլեկտրոնային հարթակի մշակմանն ու կիրառմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սոցիալական ոլորտի մի շարք խնդիրներ, վերհանվել որոշ խնդիրներ ու դրանք լուծելու առաջարկներ: