Կարևոր իրադարձություններ

Բռնարարների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել

17 Մարտ, 2023 14:45
Բռնարարների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել

Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների դեպքում առաջարկվում է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը թույլ կտա բռնության զոհերի պաշտպանությունն իրականացնել շատ ավելի արդյունավետ եղանակով և ոստիկանության տեսադաշտ բերել այն բոլոր դեպքերը, որոնք դուրս կմնային, եթե հսկողության այսպիսի միջոցներ չկիրառվեն:

Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 17-ի արտահերթ նիստում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հնչած մտահոգությունների եւ առաջարկների հիման վրա Կառավարությունը նախագիծը լրամշակել է:

Ընդունվել է նաև պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկը:  

Պատգամավորն առաջարկել էր իմպերատիվ կերպով չկիրառել էլեկտրոնային հսկողության միջոցները, այլ դրանք կիրառել միայն անհրաժեշտության դեպքում, եթե կա վտանգ, երբ ինչ-որ դեպք կարող է դուրս մնալ ոստիկանության տեսադաշտից:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

 
 

Լրահոս

Դիտել ավելին